Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Աշխարհաքաղաքական փոթորիկը» հասավ մեր տան շեմը

«Աշխարհաքաղաքական փոթորիկը» հասավ մեր տան շեմը
13.06.2025 | 12:38

Իսրայել-Իրան լայնամասշտաբ պատերազմը, ինչպես կողմերն են հայտարարում, այլևս իրականություն է, և ամեն ինչ բավական լուրջ է:

Այս զարգացումների՝ մեզ հետաքրքրող հատվածն այն է, որ թեմայի վեկտորներն ուղղորդվելու են նաև դեպի Սյունիք, ու տրամաբանությունը հուշում է, որ բոլոր պայմանները կան՝ ոտատակ ընկնելու ու պոլիգոն դառնալու համար: Մենք էլ ենք զգալու այս պատերազմի իրական հետևանքները:

Նիկոլը ոչ մի քայլ չի անելու, քանի որ թուրքական տերերի հետ ինքն ուրիշ օրակարգ է առաջ տանում: Եվ չի բացառվում, որ հենց այս պատերազմի հարմար առիթն Ադրբեջանն իր համար օգտագործի՝ համապատասխան քայլեր իրականացնելու համար՝ Սյունիքում համապատասխան խնդիր լուծելու:

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 892

Մեկնաբանություններ